ՄիջազգայինՔաղաքական

Ջօ եւ Ջիլ Բայդէնները չեն մասնակցի Քամալա Հարիսի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու արարողութեանը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը եւ առաջին տիկին Ջիլ Բայդէնը չեն մասնակցի Քամալա Հարիսի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու արարողութեանը: Հաղորդում է CNN-ը:

Ըստ Բայդէնի վարչակազմի յայտարարութեան՝ նրանք ելոյթ կունենան Դեմոկրատների ազգային համագումարի ժամանակ, իւրաքանչիւրը կը կարդայ իր ելոյթը, իսկ յետոյ երկուսն էլ կը հեռանան։

Նրանք չեն պատրաստւում մնալ Քամալա Հարիսի ելոյթին եւ նրա առաջադրմանը որպէս նախագահի պաշտօնապէս թեկնածու, չնայած այն հանգամանքին, որ Հարիսը ներկայ է լինելու նրանց ելոյթներին։

Թէ ինչու է դա այդպէս, չի ասւում: Սպիտակ տունը միայն ասել է, որ իրենց ելոյթներից յետոյ Ջօ եւ Ջիլ Բայդէնները կուղեւորւեն Կալիֆորնիա։

Related Articles

Back to top button