ՄիջազգայինՔաղաքական

Ֆրիդրիխ Մերց. «Մեծ յոյս կայ, որ Ուկրաինայում հրադադարի համաձայնագիր կը կնքւի առաջիկայ օրերին»

«ԱԼԻՔ» – Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը յայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմում հրադադար է ակնկալում: Հաղորդում է Bild-ը։

«Ես մեծ յոյս ունեմ, որ առաջիկայ օրերին Ուկրաինայում հրադադարի համաձայնագիր կը կնքւի»,- մայիսի 9-ին Բրիւսէլում ասել է նա։

Դիւանագիտական ​​ջանքերը խթանւել են Յաղթանակի օրւայ յիշատակի միջոցառումների ֆոնին Վլադիմիր Պուտինի կողմից յայտարարւած Մոսկւայի միակողմանի եռօրեայ հրադադարով։ Այն ուժի մէջ է մտել մայիսի 8-ի գիշերը։ Նշենք, որ Կիեւը դէմ էր զինադադարի առաջարկւող ձեւին։ Նրանք, ինչպէս Վաշինգտոնը, պահանջում են 30-օրեայ հրադադար։

Նոյն մօտեցումը պաշտպանում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Լեհաստանը։ «Մենք պատրաստել ենք համատեղ կոմիւնիկէ, որը հիմնականում համընկնում է ամերիկեան առաջարկի հետ։ Հիմա գնդակը Մոսկւայի դաշտում է»,- յայտարարել է Մերցը։

Related Articles

Back to top button