ՄիջազգայինՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Շատերը դժւարութեամբ են ընկալում, որ Հարաւային Կովկասում Թուրքիայի դիրքերի առաջխաղացումը բխում է ԱՄՆ եւ ՆԱՏՕ շահերից»

Պատմական գիտութիւնների թեկնածու, թուրքագէտ Վարուժան Գեղամեանը «Telegram» ալիքում գրում է․

«Քարոզչութիւնը Հայաստանում կարողացել է հանրային ընկալումից դուրս բերել այն պարզ իրողութիւնը, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է եւ ԱՄՆ ռազմական դաշնակիցը մեր տարածաշրջանում։ Շատերը դժւարութեամբ են ընկալում, որ Հարաւային Կովկասում Թուրքիայի դիրքերի առաջխաղացումը ի հակադրութիւն Իրանի եւ Ռուսաստանի, բխում է ԱՄՆ եւ ՆԱՏՕ շահերից։ Իսկ թէ ինչ կանի դրա արդիւնքում Թուրքիան Հայաստանի հետ, տասներորդական նշանակութեան հարց է։

Այս ընկալումը կոտրելու համար պէտք է յիշեցնել, որ Թուրքիան ՆԱՏՕ է։

Թուրքիայում սա լաւ են գիտակցում՝ որքան էլ, որ հռետորաբանութեան մակարդակում ունենան լարւածութիւն եւ հակասութիւն ՆԱՏՕ հետ։

Ահա «George Marshal Fund»-ի ամենաթարմ հարցման թարմ արդիւնքները ՆԱՏՕ անդամ երկրներում։

Թուրքիայում այն հարցին, թէ «որքա՞ն կարեւոր է ՆԱՏՕ-ն ձեր երկրի անվտանգութեան համար», հարցւածների ճնշող մեծամասնութիւնը՝ 80%-ը պատասխանել է «Շատ կարեւոր է» կամ «կարեւոր է»։ Հակառակ կարծիքին են 15 %-ը (երբեմնի 30%-ի փոխարէն)։

Եւ միայն հայաստանեան որոշ քարոզիչներ են գիտակցաբար ստում այս հարցում»։

«Panorama.am»

Related Articles

Back to top button