Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տարօն Տօնոյեան. «Արցախեան առաջին ազատամարտի յաղթանակը կերտած ժողովուրդը հիմա Հայաստանում է՝ ընդամէնը առաջնորդութեան պակաս կայ»

«ԱԼԻՔ» Մեր ժողվուրդը տեսաւ 2020 թւականի 44-օրեայ ճակատարամարտի հետեւանքները, Արցախի բռնի հայաթափումը, սակայն Մայիսի 9-ի խորհուրդը եւ նշանակութիւնը չի կարող փոխւել։ Հարիւրաւոր տարիների դադարից յետոյ հայ ժողովուրդը, բարեկամ ազգերի ներկայացուցիչների հետ թիկունքթիկունքի տւած, յաղթեց մեծ ճակատամարտում, ազատագրեց իր պատմական բնօրրանի մի փոքր հատւածը՝ վերագտնելով հաւատը սեփական կարողութիւնների, բազկի  ուժի հանդէպ։ Շուշիի ազատագրումը խորհրդանշում է մեր ժողովրդի յաղթանակները եւ Մայիսի 9-ն առյաւէտ կը մնայ Եռատօն։ Մայիսի 9-ի  յաղթանակների, օրւայ խորհրդի շուրջ «Panorama-հարցազրոյցներ»-ի հետ զրոյցում  իր խօսքն է ասել ՀՅԴ Բիւրոյի անդամ, արցախեան երեք ճակատամարտերի մասնակից, բժիշկ, ազատամարտիկ Տարօն Տօնոյեանը։

Հարցազրոյցում հնչեցւած թէզերը՝ ստորեւ։

– Միանշանակ համաձայն եմ, որ Մայիսի 9-ը մեզ համար եղել է Եռատօն եւ միշտ կը մնայ Եռատօն։ Այն խօսոյթը, վարքը, որ դրսեւորւում է այսօրւայ իշխանութիւնների կողմից՝ նսեմացնելու այդ յաղթանակների դերը, նշանակութիւնը, սա պետական՝ իրենց յարիր քաղաքականութիւն է, որ մեզ տանում է պարտւողականութեան, ծնկի գալու։

– Մենք պէտք է հասկանանք, որ այդ յաղթանակը մեր ժողովուրդն է կերտել, նոյն այդ ժողովուրդը հիմա ապրում է Հայաստանի Հանրապետութիւնում՝ ընդամէնը առաջնորդութեան պակաս կայ։ Մենք նորից նոյն սխրանքների կարող ենք գնալ՝ ճիշտ պատրաստւելով, ռազմավարական ճիշտ կազմակերպւելով եւ առաջադրանքներ մեր ժողովրդի առաջ ճիշտ դնելով։

– Արցախեան առաջին ազատամարտում հարցի կարեւորութեան ընդհանուր գիտակցումը կար, այդ ժամանակ դեռ ամբիցիաները բարձր չէին, ընդամէնը հայրենիք ազատագրելու, Արցախի ժողովրդին պաշտպանելու, սատար լինելու նպատակ կար, նրանց կողքին լինելու գաղափարան էր, որ մեզ դարձնում էր շատ կենսունակ եւ մենք կարողացանք մեր յաղթանակը կռել այն հակառակորդի դէմ, ով թէ՛ մարդկային, թէ՛ զէնք-զինամթերքի թւաքանակով առաւելութիւններ ունէր։

– Չլսւած բան է, որ ցամաքային ճանապարհ չունենալով՝ օդով, ընդամէնը ուղղաթիռներով կարողացել ենք Արցախին սննդամթերք, զինամթերք, ջոկատներ, զինւորներ ապահովել, իսկ այդ տանկերը մենք թուրքերից ենք խլել, վերանորոգել եւ դրանք իրենց դէմ օգտագործել։ Այսպէս է ձեռք բերւել յաղթանակը։

– Հիմա յորջորջում են, թէ ի սկզբանէ ծախած էր, տւած էր հողերը։ Բա լաւ, եթէ տրւած էր ամէն ինչը, ո՞ւր ես եկել մտել էդ տալու «թագն ու պսակը» բերես վերջակէտին հասցնե՞ս, եթէ դու դաւաճան չես։

– Չգիտէիր, խորութեամբ չէիր պատկերացնում, թէ ինչ վատ վիճակ է, կանգնէիր ասէիր. «Ժողովո՛ւրդ ջան, շատ վատ վիճակ է, փաստօրէն Արցախը տւած է՝ ես տեղեակ չեմ, կա՛մ ես գնում եմ, կա՛մ միասին ինչ-որ հարց լուծենք, ոչ թէ գնայիր Ստեփանակերտի հրապարակում գոռայիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ»։

– Պատերազմի սկսելու առաջին օրերին նախկինում փորձւած, տեղանքը լաւ իմացող հին հրամանատարներին չեն թողել անգամ մօտենալ կառավարման կէտերին։ Պատերազմի կէսից յետոյ, երբ տեսան բանը բանից անցնում է, մարդ պէտք է գտնէին, որ նրանց վրայ բարդէին պարտութիւնը, հերթով բաժանեցին, թէ որ ուղղութիւնում պէտք է Սէյրան Օհանեանը լինէր, որում՝ Մոսին եւ այլն։

– Հերթով նայէք-տեսէք՝ հակահետախուզութեան պետ ում են դնում, ինչի մասին է խօսքը։ Ընդհանրապէս, որեւէ ոլորտ չի ղեկավարւում պրոֆեսիոնալ մասնագէտների կողմից։ Հիմա դեռ ոչինչ այն ժամանակ մանուկներով էին ղեկավարում պետութիւնը մանուկ-մանկամիտներով։

Related Articles

Back to top button