Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի նախկին տեղակալ. «Հայաստանը խզում է կապերը հայկական Սփիւռքի հետ»

«ԱԼԻՔ» – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը գործիք է դարձել պրոքսի պատերազմում եւ խզում է կապերը հայկական սփիւռքի հետ: Ինչպէս հաղորդում է Yerevan.today-ը՝ ռուսական «ՏԱՍՍ»-ին յղումով, այս մասին յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սեւանը։

«Նրանք քանդում են երկիրն ու խզում հայկական Սփիւռքի հետ կապերը։ Ռուսաստանում աւելի շատ հայեր են ապրում եւ աշխատում, քան Հայաստանում։ Եւ նրանք էական ֆինանսական ներդրում ունեն հանրապետութեան տնտեսութեան մէջ»,- ասել է Բենոն Սեւանը՝ յաւելելով, որ «Մոսկւայի նկատմամբ Երեւանի մեղադրանքներն ադեկւատ չեն եւ չեն համապատասխանում Հայաստանի քաղաքական կուրսին»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button