ԻրանՄիջազգայինՔաղաքական
Արաղչին՝ Ադրբեջանի փոխվարչապետին. «Իրանը դէմ է արտատարածաշրջանային ուժերի միջամտութեանը Կովկասում»
«ԱԼԻՔ» – Իրանն անընդունելի է համարում ցանկացած արտատարածաշրջանային ուժի միջամտութիւնը Կովկասում: Այս մասին երէկ՝ հոկտեմբերի 15-ին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը դրական է գնահատել տարածաշրջանի երկրների վճռականութիւնը՝ խնդիրները բանակցային ճանապարհով լուծելու եւ խաղաղ համաձայնութեան հասնելու հարցում եւ յայտարարել այդ հարցին նպաստելու Իրանի պատրաստակամութեան մասին։
Նշելով, որ Իրանը դէմ է արտատարածաշրջանային ուժերի միջամտութեանը Կովկասում, Արաղչին ընդգծել է տարածաշրջանի երկրների ներուժի, այդ թւում 3+3 խորհրդատւական ձեւաչափի օգտագործման անհրաժեշտութիւնը: