Մեծ Բրիտանիայում շագանակագեղձի քաղցկեղի տնային թեստ է մշակւել
Շագանակագեղձի քաղցկեղի նոր տնային թեստը հազարաւոր տղամարդկանց կարող է հնարաւորութիւն ընձեռել աւելի վաղ փուլում ախտորոշել հիւանդութիւնը եւ օգնել, որ Մեծ Բրիտանիայի Առողջապահութեան ազգային ծառայութիւնը տարեկան 500 միլիոն ֆունտ ստեռլինգ խնայի,- գրում է The Standard հանդէսը։
Լոնդոնի Քաղցկեղի հետազօտութիւնների ինստիտուտի (IARC) գիտնականների մշակած թեստը վերլուծում է թուքը՝ բացայայտելու համար շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:
Աւելի վաղ արւած հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ թեստը տղամարդկանց շրջանում աւելի ճշգրիտ է սահմանում շագանակագեղձի քաղցկեղի ապագայ վտանգը, քան ներկայում գործող արեան ստանդարտ թեստը, որով չափւում է շագանակագեղձի յատուկ հակագեն (PSA) կոչւող սպիտակուցի մակարդակը:
Թեստը գործում է՝ հաշւարկելով շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը՝ հիմնւելով թուքից արտազատւած ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթւի) վրայ եւ կոչւում է գենետիկական ռիսկի գնահատման միաւոր:
News.am