Այլ

Դասական երաժշտութիւնը նւազեցնում է ախորժակը եւ իւղոտ սննդի հանդէպ հակումը

Լոնդոնի համալսարանական կոլէջի գիտնականները պարզել են, որ հանգստացնող, դասական երաժշտութիւնն օգնում է վերահսկել ախորժակը, մինչդեռ ուրախ երաժշտութիւնը մեծացնում է բարձր կալորիականութեամբ եւ իւղոտ սննդի հանդէպ հակումը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Brain Topography բժշկագիտական հանդէսում։

Նման եզրակացութեանն են հանգել գիտնականները՝ ուսումնասիրելով մի քանի ռեստորանների այցելուների սննդային վարքագիծը։ Նրանք կապ են գտել սենեակում հնչող երաժշտութեան տեսակի եւ մասնակիցների սննդի նախասիրութիւնների միջեւ:

Պարզւել է, որ այն մարդիկ, ովքեր ուտելիս դասական երաժշտութիւն են լսում, աւելի յաճախ են ընտրում ցածր իւղայնութեամբ ոսւտեստներ եւ ընդհանուր առմամբ աւելի քիչ կալորիաներ են օգտագործում: Միաժամանակ առոյգ ջազը, ռեփը կամ ռոք երաժշտութիւնը մեծացնում էին մասնակիցների ախորժակը եւ խրախուսում նրանց նախապատւութիւնը տալ իւղոտ եւ քաղցր, ինչպէս նաեւ բարձր էներգետիկ արժէք ունեցող ուտելիքներին։

Հետազօտողները ենթադրում են, որ հանգստացնող, դանդաղ տեմպով դասական երաժշտութիւնը կարող է նւազեցնել գործունէութիւնը ուղեղի այն հատւածներում, որոնք պատասխանատու են քաղցի զգացման համար: Սակայն այս վարկածը հաստատելու համար լրացուցիչ հետազօտութիւն է անհրաժեշտ:

News.am

Related Articles

Back to top button