Այլ

Nature. Բազմամեայ մարզումները բարելաւում են ճարպային հիւսւածքն աւելորդ քաշ ունեցող մարդկանց մօտ

Ճարպակալում ունեցող մարդիկ, ովքեր պարբերաբար մարզւում են, աւելի առողջ ճարպային հիւսւածք ունեն: Դա ցոյց է տւել Nature Metabolism ամսագրում հրապարակւած հետազօտութիւնը։

Գիտնականները համեմատել են ճարպակալում ունեցող մարդկանց երկու խումբ՝ 16 մարդ, ովքեր շաբաթական առնւազն 4 անգամ մարզւել են երկու եւ աւելի տարի (միջինը 11 տարի) եւ 16 մարդ, ովքեր երբեք կանոնաւոր չեն մարզւել:

Մասնակիցների որովայնի ենթամաշկային ճարպային հիւսւածքի նմուշների վերլուծութիւնը ցոյց է տւել տարբերութիւններ: Ճարպակալում ունեցող ակտիւ մարդիկ աւելի շատ արիւնատար անօթներ ունէին, ինչպէս նաեւ միտոքոնդրիաներ իրենց բջիջներում՝ օրգանելներ, որոնք պատասխանատու են բջջային էներգիա արտադրելու համար: Նրանք նաեւ ունէին բորբոքման եւ նիւթափոխանակութեան խանգարումների աւելի քիչ մարկերներ:

Գիտնականները կարծում են, որ կանոնաւոր ֆիզիկական վարժութիւնները կարող են պաշտպանել գեր մարդկանց՝ ներքին օրգանների շուրջ ճարպեր կուտակելուց (visceral fat):

Այս տեսակի ճարպը կապւած է շաքարախտի, քաղցկեղի, լեարդի եւ սրտի հիւանդությոիւնների բարձր ռիսկի հետ: Ֆիզիկական ակտիւութիւնը, ըստ երեւոյթին, բարելաւում է ենթամաշկային ճարպային հիւսւածքի արդիւնաւէտութիւնը՝ անհարկի դարձնելով ներքին օրգանների ճարպի տոկոսի աւելացումը:

News.am

Related Articles

Back to top button