Բուսական ռեսւերատրոլ նիւթը նւազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը
Լեսթերի համալսարանի բրիտանացի գիտնականները կարմիր խաղողի, գետնանուշի եւ հապալասի (բլուբերի) մէջ յայտնաբերել են ռեսւերատրոլ բուսական միացութիւնը, որը օրգանիզմը պաշտպանում է աղիների քաղցկեղից։ Յայտնագործութեան մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը։
Հետազօտութեան արդիւնքները հիմնւած են թիմի աւելի քան մէկ տասնամեակի աշխատանքի վրայ, որն աւելի վաղ յայտնաբերել էր, որ զտւած ռեսւերատրոլը կարող է դանդաղեցնել ուռուցքների աճը մկների շրջանում՝ չմարսւած վիճակում աղիքներ հասնելով:
Նոր նախագիծը նպատակ ունի փորձարկումներ անցկացնել 50-73 տարեկան մարդկանց վրայ, ովքեր հետազօտւել են աղիքային պոլիպների համար՝ փոքր գոյացութիւններ, որոնք կարող են վերածւել քաղցկեղի, եթէ չբուժւեն:
Փորձի շրջանակում բոլոր հիւանդներին պոլիպները կը հեռացնեն: Մէկ խմբին այնուհետեւ երեք տարի կը տրւի ասպիրին կամ ասպիրինի եւ մետֆորմինի համակցութիւն (դիաբետի համար նախատեսւած դեղամիջոց):
Միւս խումբը մէկ տարի շարունակ զտւած ռեսւերատրոլ կամ պլացեբօ կընդունի:
Այնուհետեւ բոլոր հիւանդները կը կատարեն աղեդիտում (կոլոնոսկոպիա կամ ռեկտոռոմանոսկոպիա. ռեկտոսկոպի միջոցով հիմնականում ուղիղ եւ սիգմաձեւ աղիքների ներքին մակերեւոյթի ու լուսանցքի զննում)՝ պարզելու համար՝ արդեօք պոլիպները սկսել են դարձեալ աճել: Եթէփորձարկումը յաջող ընթանայ, փորձարկւած բուժումներից որեւէ մէկը կարող է առաջարկւել՝ աղիքային պոլիպների առաջացման ռիսկը նւազեցնելու համար:
News.am