Այլ

Նարնջի հիւթն ի վիճակի է նւազեցնել բորբոքումը եւ բարելաւել անօթների աշխատանքը

Ամերիկացի եւ բրազիլացի գիտնականների մի խումբ անցկացրել է հետազօտութիւն, որը ցոյց է տւել, որ նարնջի հիւթի ամենօրեայ օգտագործումը դրականօրէն է ազդում սրտի աշխատանքի եւ նիւթափոխանակութեանն առնչւող գեների ակտիւութեան վրայ։

Նոր հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Molecular Nutrition & Food Research բժշկագիտական հանդէսում։ Մասնակիցների իմունային բջիջների նմուշներն ուսումնասիրելիս փորձագէտները յայտնաբերել են նշանակալի փոփոխութիւններ մօտաւորապէս 1700 գէներում, որոնք կապւած են բորբոքման մեխանիզմների, արեան ճնշման եւ օրգանզիմում ճարպի օգտագործման հետ, գրում է Planet Today-ը։

Հետազօտութեանը ներգրաււել է 20 առողջ մարդ։ Նրանց խնդրել են երկու ամիս շարունակ օրական երկու բաժակ թարմ քամած նարնջի հիւթ խմել։

Վերլուծութիւնը ցոյց է տւել, որ մարմնի զանգւածի նորմալ ինդեքս ունեցող մարդկանց օրգանիզմում իմունային համակարգը կարգաւորելու համար պատասխանատու գէների արտայայտութիւնը զգալիօրէն փոխւել է։ Միեւնոյն ժամանակ, աւելորդ քաշ ունեցող անձանց շրջանում նկատւել են նիւթափոխանակութեան եւ էներգիայի նիւթափոխանակութեանն առնչւող գէների արտայայտման փոփոխութիւններ։

Ֆլաւոնոիդները կարեւոր դեր են խաղում այդ գործընթացներում։ Դրանք առատ են նարինջում, ունեն հզօր հակաօքսիդանտային ազդեցութիւն եւ զգալիօրէն ազդում են գէնետիկական ապարատի աշխատանքի վրայ։

Սակայն գիտնականներն ընդգծում են, որ անհրաժեշտ են հետագայ, աւելի լայնածաւալ հետազօտութիւններ։ Աւելին, այդ հիւթն ունի մի շարք հակացուցումներ։ Այն խորհուրդ չի տրւում շաքարախտով կամ ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցող մարդկանց։

News.am

 

Related Articles

Back to top button