Այլ

Աշխարհում գրանցւում է մարդկանց հոգեկան առողջութեան վատթարացում

Աշխարհում մարդկանց հոգեկան առողջութեան հետ կապւած խնդիրները հասել են համավարակի մասշտաբների։ Այսպիսի եզրահանգում է Financial Times (FT) պարբերականը՝ վերլուծելով բազմաթիւ հետազօտութիւններ։ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան եւ Աշխատանքի միջազգային կազմակերպութեան գնահատականներով՝ աշխարհում տարեկան կորչում է 12 մլրդ. աշխատանքային օր դեպրեսիայի եւ տագնապայնութեան պատճառով։ Վնասը համաշխարհային տնտեսութեան համար գնահատւում է 1 տրլն. դոլար։

Հոգեկան առողջութեան վատացման միտումը խորացրել է COVID-19 համավարակը. 2020-2021 թթ. դեպրեսիայի դէպքերն աշխարհում 25 տոկոսով աւելացել են։ ԱՀԿ-ում նշել են, որ ներկայ պահին աշխարհը չի վերադարձել 2019 թ. ցուցանիշներին։ Deloitte-ի հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ հոգեկան առողջութեան խնդիրը յատկապէս սուր է այն մարդկանց մօտ, ովքեր աշխատում են բիզնեսում, առաջին հերթին ֆինանսների եւ ապահովագրութեան ոլորտում։

Մասնագէտները զգուշացնում են, որ ընկերութիւնները պէտք է աւելի շատ ներդրումներ կատարեն իրենց աշխատակիցների հոգեկան առողջութեան համար եւ բացայայտ խօսեն նրանց հետ այդ խնդրի մասին։ Ինչպէս ցոյց է տալիս MindForward-ի հետազօտութիւնը, ընկերութիւններում, որտեղ այդ խնդիրը լռութեան չի մատնւում, աշխատակիցները աջակցութիւն են զգում, աւելի արդիւնաւէտ են աշխատում եւ չեն հեռանում աշխատավայրից, աւելանում է արտադրողականութիւնը։ Իսկ Օքսֆորդի համալսարանի գիտնականները ապացուցել են «ուժեղ դրական կապը աշխատակիցների փսիխոֆիզիկական վիճակի եւ ընկերութեան ցուցանիշների միջեւ»։

News.am

Related Articles

Back to top button