Այլ

Ձմեռային հագուստը բարձրացնում է երեխաների ոջիլով վարակւելու հաւանականութիւնը

Ձմռանը երեխաների պեդիկուլեոզով՝ ոջիլով վարակւելու վտանգը զգալիօրէն մեծանում է։ Բանն այն է, որ գլխարկները, վերարկուները, սանրերը կամ տօնական հագուստները հանդէս են գալիս որպէս մակաբոյծների փոխանցման հիմնական ուղիներ։ Այս մասին MedicalXpress պարբերականին պատմել է ամերիկեան Texas A&M Health կլինիկայի բուժքոյր Ալի Վուրսթերը։

Բժիշկը յիշեցրել է, որ հակառակ տարածւած կարծիքի՝ ոջիլները չեն թռչում եւ չեն թռչկոտում։ Բացի այդ, կեղտոտ կամ խռիւ մազերով մարդիկ այնքան էլ ենթակայ չեն պեդիկուլեոզով վարակման, ոջիլների համար աւելի հեշտ է դիրքաւորւել մաքուր եւ սանրւած մազերում։

Աւելի յաճախ ոջիլները տարածւում են դպրոցական տարիքի երեխաների շրջանում հագուստի եւ հիգիենայի իրերի միջոցով։ Գլխի ոջիլները կանխելու համար Վուրսթերը խորհուրդ է տալիս զգուշացնել դպրոցականներին չփոխանակել հագուստները, գլխարկները կամ սանրերը։ Նա նաեւ խորհուրդ է տալիս խուսափել երեխաների գլխով հպումներից։

Հագուստը, անկողնային սպիտակեղէնը եւ այլ գործւածքներ, որոնցից օգտւում են դպրոցականները, պէտք է մշտապէս լւանալ տաք ջրով եւ չորացնել բարձր ջերմաստիճանով։ Չլւացւող իրերը, որոնք ենթադրաբար կարող են ոջիլներ պարունակել (օրինակ՝ փափուկ խաղալիքները), պէտք է դնել պոլիէթիլենային փաթեթներում եւ պահել երկու շաբաթ։ Բանն այն է, որ ոջիլը չի կարող ապրել մարդու գլխից դուրս երկու շաբաթից, իսկ անիծը՝ տասն օրից աւելի։

News.am

Related Articles

Back to top button