Այլ

Այսօր Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնն է՝ Վարդավառը

Այսօր՝ յուլիսի 7-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը, որը Եկեղեցու հինգ տաղաւար տօներից երրորդն է:

Պայծառակերպութեան տօնով հաստատւեց այն ճշմարտութիւնը, որ Յիսուս Աստծոյ որդին է: Աստծւած պատգամեց առաքեալներին եւ ողջ աշխարհին. «Նրան լսեցէք»:

Այս տօնը յայտնի է նաեւ Վարդավառ անունով: Տօնի ժամանակ ժողովրդական սովորոյթներից է միմեանց վրայ ջուր ցողելն ու աղաւնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղաւնուն: Սովորութիւն է նաեւ ծաղիկներով զարդարւելը, ինչն Աստւածորդու փառքի երեւման առթիւ մեծ ուրախութեան արտայայտութիւն է: «Վարդավառ» ժողովրդական անւանումը, հաւանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորութիւնից:

Related Articles

Back to top button