Օգտակար բուսաիւղեր, որոնցով կարելի է փոխարինել ձիթապտղի իւղը
Կանոլայի, արեւածաղկի եւ քնջութի իւղերը հարուստ են առողջ մոնոչյագեցած ճարպերով եւ հակաօքսիդանտներով: Բացի այդ, դրանք ունեն նաեւ հաճելի համ, ուստի հիանալի այլընտրանք են ձիթիւղին։ Այս մասին The Conversation-ի հետ զրոյցում ասել է աւստրալացի սննդաբան Էմիլի Բեորչը։
Սննդաբանի խօսքով՝ սննդակարգում ձիթաիւղ ներառելը կարող է նւազեցնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման վտանգը, բարելաւել սրտամկանի առողջութիւնը, ինչպէս նաեւ հակաօքսիդանտային ակտիւութեան շնորհիւ նվազեցնել օրգանիզմում բորբոքումների մակարդակը, ինչը մեծապէս պայմանաւորւած է մոնոչյագեցած ճարպաթթուների եւ պոլիֆենոլների բարձր պարունակութեամբ:
Որոշ հետազօտողներ ենթադրում են, որ առաւելագոյն օգուտ կարելի է ստանալ օրական մինչեւ 20 գրամ կամ մօտ 5 թէյի գդալ ձիթաիւղի գործածութեան դէպքում, սակայն երբեմն ձիթաիւղ գնելը կարող է տնտեսապէս շահաւէտ չլինել: Բեորչի խօսքով՝ այլ բուսաիւղերը (կանոլայի իւղը, արեւածաղկի իւղը կամ քունջութի իւղը) եւս հարուստ են հակաօքսիդանտներով ու օգտակար մոնոչյագեցած ճարպաթթուներով։ Բացի այդ, դրանք ունեն բաւական հաճելի համ ու շատ աւելի մատչելի են։ Մասնագէտի կարծիքով՝ արեւածաղկի իւղը հիանալի տարբերակ է տապակած ուտեստների համար, իսկ քունջութի իւղը՝ տարատեսակ սոուսների ու ասիական խոհանոցի ուտեստների։
Որոշ ուսումնասիրութիւններ ցոյց են տւել, որ արեւածաղկի ձեթի օգտագործումը կարող է կանխել սրտի հիւանդութիւնները՝ նւազեցնելով արեան մէջ «վատ» խոլեստերինի՝ ցածր խտութեան լիպոպրոտեինների մակարդակը: Կանոլայի իւղը եւս պարունակում է համեմատաբար քիչ յագեցած ճարպեր, որոնք բարձրացնում են «վատ» խոլեստերինի մակարդակը: