Այլ

Գիտնականներն առաջարկել են դեպրեսիան բուժել ծիծաղաբեր գազով

Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ազոտի ենթօքսիդը կամ ծիծաղաբեր գազը, որն օգտագործւում է որպէս անզգայացնող միջոց, կարող է արագ բարելաւել տրամադրութիւնը եւ ակտիւացնել ուղեղի կենտրոնները, որոնք արգելակւում են դեպրեսիայի պատճառով:

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nature Communications (NatCom) բժշկագիտական  հանդէսում:

Ըստ գիտնականների՝ դեպրեսիա ունեցող իւրաքանչիւր երրորդ բուժառու չի արձագանգում ստանդարտ բուժմանը: Այդ բացը լրացնելու համար գիտնականները սկսել են ուսումնասիրել արագ գործող այլընտրանքները, որոնք տարբեր կերպ են ազդում ուղեղի վրայ, քան դասական հակադեպրեսանտները:

Ոգեշնչւած կետամինի (ոչ ինհալացիոն անզգայացնող միջոց) օգտագործման արդիւնքներից՝ հետազօտողներն իրենց ուշադրութիւնն ուղղել են մէկ այլ անզգայացնող միջոցի՝ ազոտի ենթօքսիդի վրայ:

Գիտնականները փորձի ժամանակ մկներին մտցրել են դեպրեսիւ վիճակի մէջ՝ խրոնիկական ստրեսից յետոյ։ Դրանից յետոյ կրծողները ենթարկւել են ածխաթթու գազի ազդեցութեանը։ Հետազօտողներն այնուհետեւ վերլուծել են կրծողների գլխուղեղի գալարների (gyrus cinguli) փոփոխութիւնները՝ ուղեղի մի հատւած, որը կապւած է յուզական կարգաւորման եւ տրամադրութեան հետ:

Գիտնականները կենտրոնացել են նէյրոնների յատուկ խմբի վրայ, որոնք յայտնի են որպէս հինգերորդ շերտի (L5) բրգաձեւ նէյրոններ: Ստրեսային դեպրեսիայով մարդկանց L5-ի ակտիւութիւնը զգալիօրէն նւազում է: Արդիւնքները ցոյց են տւել, որ ազոտի ենթօքսիդն արագ եւ ընտրողաբար «արթնացրել» է L5 նէյրոնները մկների մօտ, նոյնիսկ երբ գազը մաքրւել է կենդանիների օրգանիզմից:

Այն ներշնչելուց յետոյ ընկճւած մկները գրեթէ անմիջապէս աշխուժացել են եւ սկսել զբաղւել հաճելի գործերով, օրինակ՝ քաղցր ջուր խմել:

«Այս «ապաարգելակման» ազդեցութիւնն, ըստ երեւոյթին, գազի հակադեպրեսանտ ազդեցութեան հիմնական պատճառն է: Այն օգնում է ակտիւացնել ներւաբջիջների կապերը, որոնք թուլացել են ստրեսի եւ դեպրեսիայի պատճառով, առանց նորերի ձեւաւորման անհրաժեշտութեան»,-ասում է անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր Փիթեր Նագելը:

Գիտնականների կարծիքով՝ ծիծաղաբեր գազերի նմանատիպ ազդեցութիւնները կարող են առաջանալ նաեւ մարդկանց օրգանզիմում: Սակայն այդ վարկածը հաստատելու եւ ազոտի ենթօքսիդի արդիւնաւէտ թերապեւտիկ դեղաչափը բացայայտելու համար լրացուցիչ հետազօտութիւններ են պահանջւում:

News.am

Related Articles

Back to top button