Ինչպէս «թոյլ չտալ», որ բերանի խոռոչում քաղցկեղ զարգանայ
Բերանի խոռոչի քաղցկեղի նշանները կարող են շփոթւել խոցերի կամ կանդիդոզի հետ: Բայց ինչպէս պրոֆեսոր Փոլ Բրոքլհերստն է պատմել Public Health Wales բժշկագիտական հանդէսին, քաղցկեղի դէպքում վնասը դանդաղ է ապաքինւում եւ ուղեկցւում է խօսքին առնչւող խնդիրներով, խռպոտութեան եւ կոկորդում գնդիկի զգացումով:
Կանդիդոզը (կամ կաթնախտ) առաջանում է, երբ լորձաթաղանթները եւ մաշկը ախտահարւում են Կանդիդա խմբի սնկերից եւ դրսեւորւում է լեզւի, բերանի անկիւններում եւ նշագեղձերի վրայ սպիտակ ծածկով, բծերով եւ բշտիկներով:
Սակայն բերանի խոռոչի քաղցկեղն իր առանձնայատկութիւններն ունի. այն բնութագրւում է չբուժող խոցերի, կարմիր կամ սպիտակ բծերի, բերանի խոռոչում կամ շուրթերի վրայ ցաւոտ գոյացութիւններով, կուլ տալիս եւ խօսելիս ցաւով: Լրացուցիչ նշանները կարող են ներառել խռպոտութիւն եւ կոկորդում գոյացութեան զգացում: Առանձնապէս կարեւոր ազդանշան է անբացատրելի քաշի կորուստը:
Ինչպէս ընդգծել է Բրոքլհերստը, քաղցկեղի վաղ ախտորոշումը զգալիօրէն մեծացնում է յաջող բուժման հնարաւորութիւնները։ Ուստի, եթէ այս ախտանիշներն ի յայտ գան, անհրաժեշտ է անյապաղ դիմել ատամնաբոյժի կամ թերապեւտի: Ատամների կանոնաւոր ստուգումները հիւանդութեան վաղ յայտնաբերման գործում նոյնպէս առանցքային դեր են խաղում:
News.am