Գիտնականները դեղամիջոց են ստեղծել, որը կարող է օգնել վերականգնել ցրւած սկլերոզով հիւանդների տեսողութիւնը

Կոլորադոյի համալսարանի Անշութցի բժշկական կամպուսի գիտնականները խոստումնալից դեղամիջոց են յայտնաբերել, որը կարող է օգնել վերականգնել ցրւած սկլերոզով (MS) եւ նէյրոններն ախտահարող նեարդաբանական այլ հիւանդութիւններով տառապող մարդկանց տեսողութիւնը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nature Communications ամսագրում: LL-341070 դեղամիջոցը բարձրացնում է վնասւած միելինը` նեարդային մանրաթելերի շուրջ պաշտպանիչ թաղանթը, վերականգնելու ուղեղի կարողութիւնը:
Միելինի վնասումը բնորոշ նշան է այնպիսի հիւանդութիւնների համար, ինչպիսին ցրւած սկլերոզն է, ինչպէս նաեւ ծերացման բնական հետեւանք է, որը յաճախ յանգեցնում է տեսողութեան, շարժական հմտութիւնների եւ ճանաչողական խանգարումների: Տեսողութեան ուսումնասիրմանը նւիրւած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ թէեւ միելինի վնասման դէպքում ուղեղն ունի ինքն իրեն վերականգնելու որոշակի կարողութիւն, սակայն այդ գործընթացը կարող է դանդաղ եւ անարդիւնաւէտ լինել:
Գիտնականները նկատել են, որ LL-341070-ը զգալիօրէն արագացրել է վերականգնման գործընթացը եւ բարելաւել տեսողութեան հետ կապւած ուղեղի գործառոյթները մկների մօտ նոյնիսկ ծանր վնասւածքներից յետոյ:
Հետազօտողները պարզել են, որ այս բուժումը զգալիօրէն բարելաւում է վերականգնման գործընթացի արդիւնաւէտութիւնը լուրջ վնասւածքներից յետոյ։ Պարզւել է, որ նոյնիսկ միելինի մասնակի վերականգնումը զգալիօրէն բարելաւում է տեսողութեան հետ կապւած ուղեղի գործառոյթները:
News.am