ԱՄՆ-ում որոշ դեղամիջոցների վրայ թուրինջի հետ անհամատեղելիութեան մասին նախազգուշացումներ կը յայտնւեն

Թուրինջը պարունակում է վիտամին C եւ կալիում, սննդանիւթեր, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմի կանոնաւոր գործունէութեան համար: Սակայն թուրինջի հիւթը եւ թուրինջից պատրաստւած այլ արտադրանքները կարող են ազդել դեղամիջոցների գործողութեան վրայ:
ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների հսկողութեան վարչութիւնը պահանջել է, որ դեղատոմսով եւ առանց դեղատոմսի տրւող դեղամիջոցները, որոնք սովորաբար ընդունւում են խմելու միջոցով, նախազգուշումներ պարունակեն, որ դրանք ընդունելիս թուրինջի օգտագործումն արգելւում է, գրում է Medicak Life Sciences News-ը:
Վարչութիւնը ներկայացրել է որոշակի դեղամիջոցների օրինակներ, որոնց հետ գրէյպֆրուտի հիւթը կարող է խնդիրներ առաջացնել.
Խոլեստերինի մակարդակն իջեցնող որոշ ստատինային դեղամիջոցներ, ինչպիսիք են Զոկորը (սիմւաստատին) եւ Լիպիտորը (ատորւաստատին):
Արեան բարձր ճնշումը բուժող որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են Պրոկարդիան եւ Ադալատ ՍՍ-ն (երկուսն էլ՝ նիֆեդիպին):
Փոխպատւաստման մերժումը բուժող որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են Նեորալը եւ Սանդիմուն պարկուճները կամ խմելու լուծոյթը (երկուսն էլ ցիկլոսպորինով): Որոշ հակատագնապային դեղամիջոցներ, օրինակ՝ ԲուՍպարը (բուսպիրոն):
Կրոնիկ հիւանդութեան կամ խոցային կոլիտի բուժման համար օգտագործւող որոշ կորտիկոստերոիդներ, ինչպիսիք են Էնտոկորտը եւ Ուկերիս հաբերը (երկուսն էլ՝ բուդեսոնիդ):
Սրտի ռիթմի խանգարումը բուժող որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են Պասերոնի եւ Կորդարոնի հաբերը (երկուսն էլ՝ ամիոդարոն):
Որոշ հակահիստամինային դեղամիջոցներ, օրինակ՝ Ալեգրան (ֆեքսոֆենադին):
Միաժամանակ նշւում է, որ թուրինջի հիւթը չի ազդում վերը նշւած կատեգորիաների բոլոր դեղամիջոցների վրայ:
Փոխազդեցութեան աստիճանը կարող է տարբեր լինել՝ կախւած անձից, դեղամիջոցից եւ թուրինջի հիւթի օգտագործւած քանակից:
News.am