Այլ

Ինտենսիւ վարժութիւնները նւազեցնում են քաղցի հորմոն գրելինի մակարդակը

Վիրջինիայի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ ինտենսիւ մարզումները կարող են ճնշել քաղցը: Աւելին, կանայք աւելի հակւած են այս ռեակցիային, քան տղամարդիկ: Հետազօտութիւնը հրապարակւել է Journal of the Endocrine Society (JES) գիտական ​​հրապարակման մէջ:

Թիմն ուսումնասիրել է, թէ ինչպէս են ֆիզիկական վարժութիւններն ազդում ախորժակը կարգաւորող հորմոնի` գրելինի մակարդակի վրայ:

Փորձագէտները հետազօտել են 8 տղամարդու եւ վեց կնոջ: Մասնակիցները ամբողջ գիշեր ծոմ են պահել, ապա մարզւել տարբեր ծանրաբեռնւածութիւններով։

Ապացուցւած է, որ գրելինը լայն կենսաբանական ազդեցութիւն ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկ հաւասարակշռութիւնը, ախորժակը, գլիւկոզայի հոմեոստազը, իմունիտետը, քունը եւ յիշողութիւնը:

«Մենք պարզեցինք, որ բարձր ինտենսիւութեամբ վարժութիւններն աւելի շատ են ճնշում գրելինի մակարդակը, քան միջին ինտենսիւութեան վարժութիւնները: Մենք նաեւ պարզեցինք, որ մարդիկ աւելի քիչ քաղց են զգում ակտիւ մարզւելուց յետոյ՝ համեմատած չափաւոր վարժութիւնների հետ»,- ասում է գլխաւոր հեղինակ դոկտոր Կարա Անդերսոնը:

News.am

Related Articles

Back to top button