Աւստրալական Qantas-ը ռեկորդ կը սահմանի՝ իրականացնելով պատմութեան մէջ ամենաերկարատեւ կանոնաւոր չւերթները

«ԱԼԻՔ» – Աւստրալական Qantas աւիաընկերութիւնը պատրաստւում է նոր ռեկորդ սահմանել: Ընկերութիւնը Project Sunrise ծրագրի շրջանակում ծրագրում է 2026 թւականից սկսել Աւստրալիայից դէպի Արեւմտեան Եւրոպա եւ ԱՄՆ Արեւելեան ափ 22-ժամեայ չւերթեր։ Այս երթուղիները կը լինեն պատմութեան մէջ ամենաերկարատեւ կանոնաւոր աւիափոխադրումները: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Ծրագրի իրականացման համար Qantas-ը նախատեսում է օգտագործել մոդիֆիկացւած Airbus A350-1000 ULR ինքնաթիռները։ Դրանք համալրւած են վառելիքի լրացուցիչ բաքերով, որոնք հաստատւել են Եւրոպական աւիացիոն անվտանգութեան գործակալութեան կողմից 2023 թւականի յուլիսին։ Նախկինում նախագծի մեկնարկը հետաձգւել էր ինքնաթիռների մատակարարումների ուշացումների եւ նոր տեխնիկական լուծումների հաւաստագրման անհրաժեշտութեան պատճառով։
Airbus A350-1000 ULR-ը կը տեղաւորի մօտաւորապէս 240 ուղեւորի չորս ճամփորդական դասերում՝ էկոնոմ, պրեմիում Էկոնոմ, բիզնես եւ առաջին կարգ: Գերերկար թռիչքների ժամանակ յատուկ ուշադրութիւն է դարձւելու ուղեւորների համար յարմարաւէտ պայմանների ապահովմանը։
Նոր նախագծի շրջանակում առաջին թռիչքը նախատեսւած է 2026 թւականի կէսերին։