Սփիւռք

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում հնչել է հայկական հոգեւոր երաժշտութիւն

Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում  նոյեմբերի 23-ին կայացել է համերգ՝ «Հոգեւոր ճանապարհորդութիւն հայկական, անգլիկան եւ հռոմէական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացութիւնների միջոցով՝ ի փառս Աստծոյ եւ աշխարհի խաղաղութեան» խորագրով:  Այս մասին տեղեկացնում են «Միասին» համահայկական ՀԿ-ից:

Համերգը կեանքի է կոչւել ՀԲԸՄ Բուէնոս Այրեսի մասնաճիւղի (նախագահութեամբ Անտոնիօ Սարաֆեանի), Իսպանիայի բարեփոխւած եպիսկոպոսական եկեղեցու եւ կաթոլիկ ծխերի համատեղ ջանքերով:

Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարեանը դուդուկի կատարումներով օտարազգի հանդիսատեսին ներկայացրել է Ներսէս Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Այրիւանեցու, Մակար Եկմալեանի, Առնօ Բաբաջանեանի ստեղծագործութիւնները։ Նւագակցում էր երգեհոնահար Ռոբերտօ Ռամիրեզը:

Հնչել է նաեւ եւրոպական հոգեւոր երաժշտութիւն։

Panorama.am

Related Articles

Back to top button