Առողջ սնունդը քրոնիկական ստրեսի ժամանակ կորցնում է իր օգտակար յատկութիւնները

Քրոնիկ ստրեսի ժամանակ մարդու մարմինն աւելի քիչ սննդանիւթեր է քաղում առողջ սննդից: Այս մասին MedNews.it պորտալին տւած հարցազրոյցում ասել է Միլանի ինստիտուտի առաջատար նեարդաֆիզիոլոգ Ջանլուկա Ֆերարինին։
Իտալացի գիտնականների թիմը լայնածաւալ հետազօտութիւն է անցկացրել, որին մասնակցել են տարբեր տարիքային խմբերի 150 կամաւորներ։ Փորձի մասնակիցները հետեւել են միջերկրածովեան սննդակարգին, որը պահանջում է մեծ քանակութեամբ մրգեր, բանջարեղէն, հատապտուղներ, ձուկ, թռչնամիս եւ ծովամթերք օգտագործել: Այս մթերքները հարուստ են առողջարար ճարպերով եւ հակաօքսիդանտներով։
Մասնակիցների արեան մէջ բորբոքային բիոմարկերների վերլուծութիւնը ցոյց է տւել, որ խրոնիկական ստրեսի պայմաններում մարմնում պրոբորբոքային ցիտոկինների (յատուկ մոլեկուլների) մակարդակը մնում է բարձր՝ անկախ սննդակարգի որակից: Այս էֆեկտը կապւած էր սննդանիւթերն արդիւնաւէտօրէն կլանելու մարդու ունակութեան վատթարացման հետ:
Ստրեսի ազդեցութիւնը յատկապէս ընդգծւած է եղել 45 տարեկանից բարձր կանանց մօտ։ Այս տարիքային կատեգորիայի մասնակիցների մօտ նկատւել են նիւթափոխանակութեան խանգարումներ, եւ սննդանիւթերի կլանման համար պատասխանատու ֆերմենտների ակտիւութիւնը նւազել է 60-70%-ով: