Այլ

Daily Mail. Մարզւելուց յետոյ սառցէ ցնցուղը կամ լոգանքը դանդաղեցնում են մկանների աճը

Մարզւելուց յետոյ սառը ցնցուղ կամ լոգանք ընդունելը կարող է խանգարել մկանային զանգւածի աճին: Այս մասին Daily Mail-ին են պատմել ամերիկացի մարզիչ եւ սննդաբան Ռոնդա Պատրիկը եւ Հոլանդիայի Մաստրիխտի համալսարանից ֆիզիկական վարժութիւնների ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Լիւկ Վան Լունը։

Բժիշկ Վան Լունը նշել է, որ սառը ցնցուղը կարող է թեթեւացնել մկանային ցաւն ու վերացնել այտուցները։ Սակայն դա չպէտք է արւի մարզման օրը։ Բանն այն է, որ մարմնի սառեցումը կարող է կրճատել ուժային վարժութիւններից յետոյ օրգանիզմում արտադրւող յատուկ սպիտակուցների քանակը։

Ըստ ֆիթնեսի փորձագէտ Պատրիկի, ծանրութիւն բարձրացնելու ընթացքում մկանային կառուցւածքում միկրոպատռւածքներ են առաջանում։ Յատուկ սպիտակուցներով լցնելու եղանակով նման միկրովնասւածքների վերականգնման ժամանակ մկանային մանրաթելերը հաստանում են, ինչն էլ հետագայում բարձրացնում է դրանց ուժն ու արդիւնաւէտութիւնը։ Որքան շատ սպիտակուցներ են սինթեզւում, այնքան մկաններն աւելի լաւ են ամրանում եւ աճում։

Վան Լունի եւ Մաստրիխտի համալսարանի նրա գործընկերների ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ սառը ազդեցութիւնն իսկապէս դանդաղեցնում է մկանային զանգւածի աճը: Փորձին մասնակցել են առողջ կամաւորներ։ Ուժային վարժութիւններ կատարելուց յետոյ նրանք 15 րոպէով մէկ ոտքը ընկղմել են սենեակային ջերմաստիճանի ջրի մէջ, միւսը՝ սառը ջրում։ Երկու շաբաթ անց գիտնականները պարզել են, որ կանոնաւոր կերպով սառեցւող ոտքի մկանային հիւսւածքը աւելի պակաս արդիւնաւէտ է սինթեզւել:

Մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ սառն ազդեցութիւնը կարող է բարելաւել ինքնազգացողութիւնը եւ թեթեւացնել ցաւը, սակայն նման միջոցառումները յարմար չեն մկաններն աճեցնելու համար:

News.am

Related Articles

Back to top button