Այլ

Առաւօտեան սուրճից առաջ պէտք է մէկ բաժակ ջուր խմել

Օրւայ ընթացքում էներգիայով լի մնալու համար առաւօտեան սուրճից առաջ պէտք է մէկ բաժակ ջուր խմել: Բացի այդ, պէտք է խուսափել արթնանալուց անմիջապէս յետոյ սուրճ խմելուց եւ խուսափել դրան կաթ եւ շաքար աւելացնելուց, 20minutos-ին տւած հարցազրոյցում բացատրել է էնդոկրինոլոգ Ֆրանցիսկո Ռոսերոն։

«Քնի ընթացքում մարմինը մի քանի ժամով մնում է առանց ջրի, այդ իսկ պատճառով շատ մարդիկ արթնանում են ջրազրկւած», – բացատրել է Ռոսերոն։

Մասնագէտի խօսքով՝ առաւօտեան ջուր խմելը զգալի դեր է խաղում մարսողական համակարգի եւ ուղեղի գործունէութեան բարելաւման գործում: Ջուրը խթանում է աղիքային գործունէութիւնը, ինչը, իր հերթին, կարող է նւազեցնել տհաճ հետեւանքների, ինչպիսիք են այրոցը, փքւածութիւնը եւ այլ ստամոքս-աղիքային խնդիրներ, որոնք յաճախ առաջանում են նախաճաշից յետոյ։

Աւելին, բժշկի խօսքով, սուրճը չպէտք է խմել արթնանալուց անմիջապէս յետոյ, քանի որ այն կարող է միայն վատթարացնել ջրազրկումը՝ խթանելով միզարձակումը եւ մեծացնելով հեղուկի կորուստը։

«Կարեւոր է յիշել, որ առաւօտեան սուրճ խմելը կարող է մեծացնել հոգնածութիւնը, եթէ դուք չէք վերականգնում ձեր ջրազրկումը», – զգուշացրել է էնդոկրինոլոգը։

Ռոսերոն նաեւ խորհուրդ է տւել սուրճ խմել առանց կաթի կամ շաքարի, քանի որ յաւելումները կարող են խաթարել կոֆէինի կլանումը եւ նւազեցնել սպասւող էներգիա հաղորդող ազդեցութիւնը։

News.am

Related Articles

Back to top button