Արա Պօղոսեան. «Ապագան Հայաստան-Իրան-Հնդկաստան ռազմավարական համագործակցութեան պլատֆորմինն է»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը պնդում է, որ տարածաշրջանում նոր անվտանգային եւ քաղաքական կոնֆիգուրացիան նախ եւ առաջ պէտք է կառուցել տարածաշրջանային պլատֆորմի միջոցով, որտեղ ամենայուսալի տարբերակը Հայաստան-Իրան-Հնդկաստան համագործակցութեան պլատֆորմն է:
«Ապագան Հայաստան-Իրան-Հնդկաստան ռազմավարական համագործակցութեան պլատֆորմինն է։
Որպէս տարածաշրջանային դաշինք, այն հնարաւորութիւն կը տայ Հայաստանին երկարաժամկէտ զարգացման եւ ռազմավարական պլանաւորման։
Հայաստան-Իրան-Հնդկաստան եռանկիւնին հնարաւորութիւն է Հայաստանի համար դէպի տաք ջրեր ելքի, իսկ Հնդկաստանի եւ Իրանի համար` դէպի Սեւ ծով եւ Եւրոպա ելքի։
Միւս կողմից խօսքը անշուշտ տնտեսական ասպեկտից բացի վերաբերւում է նաեւ անվտանգային կոնֆիգուրացիայի ձեւաւորմանը եւ Հարաւային Կովկասում հակակշիռների մրցունակ մեխանիզմի ներդրմանը։
Հայաստանի համար ամենայուսալի անվտանգային մեխանիզմը թերեւս տարածաշրջանում ամրապնդւելն է, ինչը հնարաւոր չէ արտատարածաշրջանային դերակատարների միջոցով, քանզի նրանց շահերը տարածաշրջանի խաղացողների հետ յաճախ հակընդդէմ է, ինչը յղի է տարածաշրջանում նոր դիմակայութեան վտանգով, ինչպէս նաեւ յարափոփոխ շահերի պարագայում` նաեւ տարածաշրջանում քաղաքականութեան փոփոխմամբ։
Ուստի շարունակում եմ պնդել, որ տարածաշրջանում նոր անվտանգային եւ քաղաքական կոնֆիգուրացիան նախ եւ առաջ պէտք է կառուցել տարածաշրջանային պլատֆորմի միջոցով, որտեղ միակ հաւանականն ու գործօնը այս պահին մնում է Հայաստան-Իրան-Հնդկաստան պլատֆորմը, զուգահեռ` Վրաստան-Հունաստան (եւ Կիպրոս)-Ֆրանսիա, որոնց ամբողջութիւնը միայն կապահովի Հայաստանի անկանգ զարգացումը»,- ֆէյսբուքեան իր հարթակում գրել է նա: