ՀամայնքՀայաստան - ԱրցախՍփիւռք

Այսօր նշւում է Աստւածածնի Վերափոխման տօնը՝ Խաղողօրհնէքը

«ԱԼԻՔ» – Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ օգոստոսի 18-ին, նշում է Աստւածածնի Վերափոխման տօնը՝ Խաղողօրհնէքը:

Տօնը նշւում է օգոստոսի 15-ի մերձակայ կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։

Հայ Առաքելական եկեղեցում տօնն առանձնայատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնութեան ծէսով է պայմանաւորւած։ Այսինքն՝ տօնի օրը, Պատարագից յետոյ կատարւում է խաղողօրհնէք, որից յետոյ միայն կարելի է խաղող ուտել։

Այդպիսով օրհնւում է տարւայ ողջ բերքն ու բարիքը։ Նոյն օրհնւած խաղողից օրհնւած գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչեւ յաջորդ տարւայ խաղողօրհնէքը՝ որպէս լիառատութեան ապահովման նշան։

Related Articles

Back to top button