Հայաստան - ԱրցախՔաղաքական
Սամուէլ Կարապետեանն ազատ արձակւեց. նրան դիմաւորել են ծափահարութիւններով

«ԱԼԻՔ» – «Մեր ձեւով» շարժման ղեկավար, «Տաշիր» ընկերութիւնների խմբի սեփականատէր Սամուէլ Կարապետեանը երէկ ուշ երեկոյեան ազատ է արձակւել «Երեւան Կենտրոն» քրէակատարողական հիմնարկից եւ ուղեւորւել է տուն։ Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները Հաւաքւած քաղաքացիները նրան դիմաւորել են ծափահարութիւններով։
Նշենք, որ երէկ` դեկտեմբերի 30-ին դատարանի որոշմամբ Սամուէլ Կարապետեանի խափանման միջոց կալանքը փոխւեց։ նրա նկատմամբ խափանման միջոց սահմանւեց տնային կալանք ու գրաւ։



