Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վիկտոր Սողոմոնեան. «Հայաստանում մէկ մարդու իշխանութիւնը չի կարող երկար շարունակւել»

«ԱԼԻՔ» – Շատ դրամատիկ եւ պատասխանատու պահ է մեր տարածաշրջանի համար։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Alpha Media House-ի հիմնադիր, քաղաքական գիտութիւնների դոկտոր Վիկտոր Սողոմոնեանն՝ անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին, ինչպէս նաեւ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրադրութեանը։

«Հայաստանում ռուսական աշխարհաքաղաքական հետաքրքրութիւնը ձեւակերպւած է, կայ ռուսական ռազմաբազա, կայ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ։ Այդ ձեւակերպումները անհամատեղելի են թուրքական շահի ու թուրքական նկրտումների հետ։ Հէնց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինեանը «չի կտրում թելը», չի անցնում «կարմիր գիծը»»,- ասել է Սողոմոնեանը։

Ըստ նրա՝ գործ ունենք երկու սցենարի հետ. «Ռուսաստանն ինչ-ինչ պատճառներով վերաձեւակերպում է իր հետաքրքրութիւնը տարածաշրջանում, եւ Թուրքիան գրաւում է բոլոր դիրքերը։ Սա սցենար առաջինն է, որը քիչ հաւանական է։ Սցենար երկրորդ՝ Ռուսաստանն ամրապնդում է աշխարհաքաղաքական դիրքերը եւ շարունակում պահպանել իր ազդեցութիւնը։ Կարծում եմ՝ այսպիսի զարգացումներ են մեզ սպասւում»։

Անդրադառնալով ՀՀ ԱԺ առաջիկայ ընտրութիւններին՝ Վիկտոր Սողոմոնեանն ընդգծել է, որ Հայաստանում նորմալ քաղաքական վիճակ չէ։ «Չեն կարող այդքան քաղբանտարկեալներ լինել, կալանաւորւած արքեպիսկոպոսներ լինել։ Այս ամէնը չի կարող երկար շարունակւել։ Հայաստանում մէկ անձի իշխանութիւնը չի կարող երկար շարունակւել։ Հէնց այսօր պէտք է սկսւի քաղաքական առողջացումը»։

Related Articles

Back to top button