Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յարութիւն Յարութիւնեան. «7 տարի ամբողջ ՀՀ-ն հիբրիդային պատերազմի մէջ է իշխող կառավարական ուժերի, իրենց ՊՈԱԿ-ների հետ»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ անդամ, հրապարակախօս Յարութիւն Յարութիւնեանը Alpha News-ի հետ զրոյցում խօսել է հիբրիդային պատերազմի մասին։

«Եւրամիութիւնն այսօրւայ իշխող կառավարութեան հիմնական աջակցողն է։ Ըստ ԵՄ յայտարարութեան՝ Հայաստանից էին դիմել իրենց, որպէսզի իրենք կարողանան պայքարել հիբրիդային պատերազմի դէմ։ Շատ տարօրինակ է այդ հիբրիդային ասւածը, 7 տարի ամբողջ ՀՀ-ն հիբրիդային պատերազմի մէջ է իշխող կառավարական ուժերի, իրենց ՊՈԱԿ-ների հետ։

Իմ գործընկերներից մէկն ուսումնասիրել է վարչապետի տեսանիւթերի մեկնաբանութիւնների բաժինն ու պարզել, որ քոմենթում դրւած 1000 սրտիկներից 100-ը իրական են, 800-ը չինացի, հնդիկ, մալազիացի եւ այլ ազգերի ներկայացուցիչներ։ Դա փող արժէ։ Հիմա աւելի շատ սրտիկներ կը դնեն, պլիւս՝ աւելի շատ կօգտագործեն արհեստական ինտելեկտը, չաթ-բոտերը, աւելի շատ կօգտագործեն նաեւ իրենց սպասարկող սունկ կայքէջերը, որոնք բազմաթիւ են, անունը կը դնեն՝ «պայքար Ռուսաստանի կողմից իրականացւող հիբրիդային պատերազմի դէմ»,- նշել է Յարութիւնեանը:

Related Articles

Back to top button