Միքայէլ Սրբազանը դատապարտւել է 2 տարւայ ազատազրկման

«ԱԼԻՔ» – Շիրակի թեմի առաջնորդ, քաղբանտարկեալ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը դատապարտւել է երկու տարւայ ազատազրկման:
Դատարանը երէկ մեղաւոր է ճանաչել նրան՝ 2 տարի դատապարտելով: Դատավճիռը հրապարակել է դատաւոր Արմինէ Մելիքսէթեանը։
Միքայէլ Սրբազանը մեղաւոր է ճանաչւել ՀՀ Քրէական օրէնսգրքի 442-րդ յօդւածի 2-րդ մասով եւ որպէս պատիժ նշանակւել է ազատազրկում 2 տարով: Պատժի սկիզբը սահմանւել է փաստացի արգելանքի տակ վերցնելու օրը:
Յիշեցնենք, որ լրացուցղիչ դատալսման ժամանակ դատախազը միջնորդել էր Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկէտով:
Ակնյայտ անհիմն մեղադրանքի էութիւնն այն է, որ նա զանգւածային լրատւամիջոցների, տեղեկատւական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանութիւնը զաւթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղւած հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թւականի փետրւարի 3-ին, ապա նաեւ 2025 թւականի յունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրւած հարցազրոյցների ժամանակ։ Նա յունիսի 28-ից կալանաւորւած էր։