Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դաւիթ Ամալեան. «Ենթադրենք՝ Ադրբեջանը որոշում է յարձակւել Մայր Աթոռի վրայ, ո՞ւմ կը պաշտպանի ՔՊ-ն»

«ԱԼԻՔ» – «Հայեր ջան…

Օրինակ, ենթադրենք ադրբեջանը որոշում է յարձակւել Մայր Աթոռի եւ Վեհափառի վրայ, թէպէտ այդքան էլ ենթադրելու չի, բայց մենք ենթադրում ենք…»,- այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է երգիչ-երգահան Դաւիթ Ամալեանը՝ շարունակելով.

«Ո՞ւմ կը պաշտպանի այսօրւայ վարչապետի պաշտօնը զբաղեցնողը,

Ո՞ւմ կը պաշտպանեն այսօրւայ վարչապետի պաշտօնապաշտները,

Ո՞ւմ կը պաշտպանի կը ներէք, բայց ՔՊ-ն,

Ո՞ւմ կը պաշտպանեն նրանք, ովքեր վարչապետի պաշտօնի իրաւայաջորդներն են, բայց ժամանակին մասնակցել են Ադրբեջանի դէմ կռւին, նաեւ ունեն զոհւած ընկերներ,

Ո՞ւմ կը պաշտպանեն նրանք, ովքեր դեռ կրում են հոգեւոր ծառայողի հագուստ, բայց հոգին հանել են վաճառքի,

Ո՞ւմ կը պաշտպանի, ինչո՞ւ չէ նաեւ, օրինակ դատախազուհու քեռին,

Ո՞ւմ կը պաշտպանեն վարչապետի պաշտօնաժէխը, այսինքն զոմբայք եւ զոմբինայք,

Ո՞ւմ կը պաշտպանեն նրանք, ովքեր ժամանակին որեւէ կերպ շփւել են Վազգէն Սարգսեանի հետ, բայց, ցաւօք, իրենց մէջ այդ էջը ջնջել են,

եւ վերջապէս ո՞ւմ կը պաշտպանեն Ադրբեջանի իշխանութիւններն ու իրենց, եթէ կարելի է համարել հոգեւոր, ամէն դէպքում հոգեւոր առաջնորդը,

Հիմա սրանք` թւարկածս կատեգորիաները արդէն մեծամասնութիւն չեն, բայց անտարբերների հաշւին շատ են երեւում:

Այս հարցս հարցի տեսքով յղում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ սրանցից զզւում ենք, բայց գնանք ընտրութեան ո՞ւմ ընտրենք…

Դէ հիմա որոշէք ընկեր անտարբերներ ջան, եթէ յաճելի է ձեզ գտնէք վերոնշեալ ցանկերից մէկում, կարող էք չմասնակցել գալիք ընտրութիւններին…»:

Related Articles

Back to top button