Թրամփի եւ Իլոն Մասկի հարցազրոյցը X սոցիալական ցանցում կիբերյարձակման թիրախ է դարձել
«ԱԼԻՔ» – X սոցցանցի սեփականատէր Իլոն Մասկը յայտնել է, որ ԱՄՆ նախագահական ընտրութիւնների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ իր հարցազրոյցն այս հարթակում տեխնիկական խափանում է ունեցել կիբերյարձակման պատճառով։ Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«Թւում է, թէ տեղի է ունեցել «ծառայութիւնից զրկելու» (DDoS) զանգւածային յարձակում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մասկը՝ յաւելելով. «Հարցազրոյցը կը շարունակենք աւելի քիչ թւով ունկնդիրներով եւ անմիջապէս կը տեղադրենք հարցազրոյցի չխմբագրւած տարբերակը մէկ այլ գրառման մէջ»:
Օգտատերէրերից շատերն ահազանգել էին, որ կամ չեն կարողանում լսել հարցազրոյցի ձայնը, կամ մուտք չունեն ծրագրին:
Նշենք, որ հարցազրոյցի նախօրէին վերլուծաբանները նշել էին, որ նոյեմբերի 5-ի ընտրութիւններին ընդառաջ, X սոցիալական մեդիայի հարթակում Թրամփի հարցազրոյցը կարող է դառնալ նոր լսարան ձեռք բերելու եւ քարոզարշաւին նոր թափ հաղորդելու հնարաւորութիւն։
Յիշեցնենք, որ Իլոն Մասկը 2020 թւականին սատարել է դեմոկրատ նախագահ Ջօ Բայդէնին։ Անցած ամիս Թրամփի դէմ տեղի ունեցած մահափորձից յետոյ սակայն վերջինս փոխել է դիրքորոշումը։
Մասկի նախաձեռնութեամբ դրամահաւաք է կազմակերպւել՝ ի աջակցութիւն Թրամփի քարոզարշաւի: Ժամանակին էլեկտրական մեքենաների քննադատ Թրամփը եւս վերանայել է իր մօտեցումը էլեկտրամոբիլների նկատմամբ։