ՄիջազգայինՔաղաքական

Անդրէյ Արեշեւը՝ Իսրայէլի կոչի մասին. «Այս կեղծ ինֆորմացիան ունի իր հիմքերը»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ, Ռազմավարական մշակոյթի հիմնադրամի փորձագէտ Անդրէյ Արեշեւը Alpha News-ի հետ զրոյցում անդրադարձել է իսրայէլական մի շարք ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատւութեանը, որ Իսրայէլը պահանջել է իր զինւորականներին լքել Ադրբեջանը եւ Վրաստանը՝ կապւած Իրանի կողմից Իսրայէլին հարւածելու սպառնալիքի հետ:

Ըստ փորձագէտի՝ նման տեղեկատւութիւնն արժանահաւատ է թւում երկրների երկարատեւ ռազմատեխնիկական համագործակցութեան ֆոնին։

«Դա նման է կեղծ ինֆորմացիայի, բայց չի բացառւում, որ դրա համար, իհարկէ, ինչ-որ հիմքեր կան։ Քանի որ Ադրբեջանում իսրայէլական թէկուզեւ քողարկւած զինւած կազմաւորումների եւ տարբեր տեսակի յատուկ ծառայութիւնների ներկայութեան մասին տեղեկատւութիւնը բազմիցս հրապարակւել է։ Բնականաբար, իսրայէլցիները նման բաներ չեն մեկնաբանում, սակայն Իսրայէլի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական կապերը ոչ մէկի համար գաղտնիք չեն։ Աւելին, դրանք զարգացել են վերջին առնւազն 15 տարւայ ընթացքում, կամ նոյնիսկ աւելին: Այնպէս որ, Մերձաւոր Արեւելքում աճող լարւածութեան եւ մերձաւորարեւելեան ռազմաքաղաքական օրակարգ Հարաւային Կովկասի պետութիւնների աստիճանական ներգրաւման ֆոնին, որոնց հիմնական նեարդը Իսրայէլի եւ Իրանի միջեւ ենթադրեալ ռազմական բախումն է, նման տեղեկատւութիւնը միանգամայն սպասելի է»,- կարծում է քաղաքագէտը:

Related Articles

Back to top button