Ալիեւ-Էրդողան հանդիման հիմնական ուղերձը՝ ըստ թուրքական մամուլի
Պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամեանը գրում է.
«Նայեցի թուրքական գլխաւոր մեդիան։ Գրեթէ բոլորը (իսկ Թուրքիայում իշխանութեան վերահսկողութեան տակ է ամբողջ մեդիայի 2/3-ը) անդրադարձել են հիմնական թեմային՝ Նախիջեւանում Ալիեւ-Էրդողան երէկւայ հանդիպմանը։
Ասեմ, թէ ինչ կարեւոր ուղերձ էին պարունակում այդ բոլոր անդրադարձները։
Հիմնականը հետեւեալն էր. Հայաստանին «խաղաղութեան վերջին առաջարկն ենք անում»։
Սա իրականում ոչ թէ խաղաղութեան առաջարկ է, այլ սպառնալիք։ Եթէ Հայաստանը չկատարի Թուրքիայի բոլոր նախապայմանները (որոնք Թուրքիան կոչում է «անկեղծ քայլեր»), ապա յաջորդական քայլերը յայտնի են։
Իսկ որո՞նք են նախապայմանները։ Ահա դրանց մեծ մասը.
– Սիւնիքով միջանցք
– Տաւուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերից նոր տարածքների յանձնում
– Հայկական բանակի կրճատում
– Ատոմակայանի փակում
– Հայաստանում թուրքերի եւ ադրբեջանցիների բնակեցում՝ իրաւունքների ապահովմամբ
– Թուրքիայի հետ սահմանների վերասահմանազատում
– Կրթական համակարգի ու պետական խորհրդանիշերի փոփոխութիւն
– Ցեղասպանութեան թեմայի փակում
– Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերում»։
«Panorama.am»