ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Փեզեշքիանն ու Փաշինեանը հեռախօսազրոյց են ունեցել

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ յուլիսի 9-ին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:
Փաշինեանը Փեզեշքիանին շնորհաւորել է ընտրութիւններում տարած յաղթանակի առիթով եւ արդիւնաւէտ պաշտօնավարում մաղթել:
Զրուցակիցները վերահաստատել են իրենց հաւատարմութիւնը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերւած պայմանաւորւածութիւններին:
Կողմերը պայմանաւորւել են առաջիկայ պատեհ առիթով հանդիպել: