Իրան

Ադրբեջանը սիոնիստական ռեժիմին նաւթ մատակարարող երրորդ իսլամական երկիրն է

«ԱԼԻՔ» – Երէկ՝ նոյեմբերի 1-ին, ուսանողների եւ աշակերտութեան հետ հանդիպման ժամանակ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը շեշտել է, որ անհրաժեշտ է անյապաղ դադարեցնել իսլամական երկրների կողմից սիոնիստական ռեժիմին նաւթի մատակարարումը:

Իսրայէլին նաւթ մատակարարող իսլամական երկրների առաջին եռեակում է նաեւ Ադրբեջանը, որը սիոնիստական ռեժիմին մատակարարում է օրական 44 հազար բարել նաւթ: Նախատեսւում է, որ տարածաշրջանում էներգակիր նոր նախագծերի կեանքի կոչման արդիւնքում Բաքւից սիոնիստական ռեժիմի նաւթի արտահանման ծաւալները կարող են կտրուկ աճ գրանցել: Բացի այդ, Ադրբեջանի տարածքը, մասնաւորապէս՝ Արցախի օկուպացւած տարածքներն ու Նախիջեւանը սիոնիստների համար վերածւել են տաքուկ որջի՝ տարածաշրջանում ամրանալու եւ հակաիրանական գործողութիւններ կազմակերպելու համար:

Related Articles

Back to top button