Արա Շահվերդեան. «Պաղեստինեան ցեղասպանութիւնը հիմնւած է իրաւապաշտպան կազմակերպութիւնների մի քանի տասնամեակ լռութեան վրայ»
«ԱԼԻՔ» – Պաղեստինեան ցեղասպանութիւնը գործադրւում է իրաւապաշտպան կազմակերպութիւնների մի քանի տասնամեակ լռութեան ներքոյ, այս մասին IQNA լրատւականի հետ զրոյցում յայտնել է Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:
«Այսօր սիոնիստական ռեժիմի ձեռքերը արիւնոտ է, պաղեստինցիների դէմ իրականացւող ցեղասպանութեան գործողութիւններով, մասնաւորապէս իրաւապաշտպանների կողմից Իսրայէլի յանցագործութիւնների նկատմամբ դաւանած լռութիւնն ու անգործութիւնը դարձել է հիմնական խնդիրը, որը սիոնիստական ռեժիմին քաջութիւն է փոխանցել մի քանի տասնամեակ շարունակ պաղեստինցիների նկատմամբ աստիճանական ցեղասպանութիւն եւ սպանդ իրականացնել, եւ այդ ճնշւած ժողովրդին բռնի տեղահանութեան ենթարկել»,- նշել է Շահվերդեանը:
Գազայի ժողովրդի դէմ սիոնիստական ռեժիմի յանցագործութիւններին, հիւանդանոցների ու կրօնական սրբավայրերի, այդ թւում՝ եկեղեցիների ռմբակոծութիւններին անդրադառնալով, Արա Շահվերդեանը նշել է, որ 1948 թւականից ի վեր կեղծ սիոնիստական ռեժիմը վարում է այդ տարածքի իրական սեփականատէրերի հարկադիր բռնագաղթի քաղաքականութիւն:
Արա Շահվերդեանի խօսքով՝ նրանք իրենց օրակարգում ունեն Պաղեստինի ժողովրդի բռնի տեղահանութիւնը, որը տեղի ինչպէս մահմեդական, այնպէս էլ քրիստոնեայ ժողովրդին կը ստիպի թողնել սեփական բնօրրանը:
«Այս 70 տարիներին սիոնիստները բռնի ուժով խլել եւ օկուպացրել են պաղեստինեան հողերը եւ տարածաշրջանում ստեղծել են այդ կեղծ ռեժիմը: Տասնամեակների ընթացքում սիոնիստական ռեժիմը երբեք չի նահանջել օկուպացիայի եւ ծաւալապաշտական իր քաղաքականութիւնից, եւ վերջին զարգացումներում, նոյն ոգուն եւ դաժան բնաւորութեանը համապատասխան, չի յապաղել իրականացնել ոչ մի յանցագործութեան: Սրբավայրերի աւերումը, կանանց, երեխաների, ծերերի եւ հիւանդների սպանդը, եկեղեցիների, դպրոցների աւերումը, ամբողջ աշխարհին ի ցոյց է դրել այդ ռեժիմի հակամարդկային էութիւնն, որոնք հնարաւորինս ակնյայտ ձեւով, մտադրութիւն ունեն ստեղծել վախ եւ խուճապ Գազայի բնակիչների մօտ:
Անդրադառնալով մարդու իրաւունքների հարցերին ուշադրութիւն դարձնելու կարեւորութեանը՝ Շահվերդեանը նշել է, որ վերջերս իրանական պատւիրակութեան հետ մասնակցել է Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների կոմիտէի 139-րդ նիստին, որտեղ Իրանի պատւիրակութիւնը հարցեր է բարձրացրել քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրի շրջանակներում: Նիստի ընթացքում, պատգամաւորը փոխանցել է Իրանում մարդու իրաւունքների եւ յատկապէս Աստւածային կրօնների հետեւորդների իրաւունքների իրավիճակը։
Ըստ Շահվերդեանի՝ անհրաժեշտ է զգուշացնել մարդու իրաւունքների ջատագովներին, միջազգային կառոյցներին եւ հանրութեանը, որոնք յաւակնում են ՄԱԿ-ի վերահսկողութեան տակ գտնւող այդ ոլորտին, իմանալու համար, թէ ինչու են նրանք լռում սիոնիստների սարսափելի յանցագործութիւնների նկատմամբ:
Արա Շահվերդեանը նշել է, որ տարածաշրջանի բնակիչները ստիպւած են եղել տեղափոխւել, լքել, իրենց տներն ու հայրենական օջախները, կտրւել են մշակութային արմատներից, որը նոյնպէս համարւում է ցեղասպանութեան ակտ: Այսօր Սիոնիստական ռեժիմի ձեռքերն ամբողջութեամբ թաթախւած է Պաղեստինի ժողովրդի դէմ Ցեղասպանութեան գործողութիւններով:
Անդրադառնալով մարդու իրաւունքների հարցերում Արեւմտեան երկրների կիրառած երկակի ստանդարտներին, եւ համեմատելով Պաղեստինի եւ Ուկրաինայի խնդիրների նկատմամբ նրանց դրսեւորած արձագանգին, ինչպէս նաեւ Արցախի պատերազմի նկատմամբ, եւ դրանում տեղի ունեցած մարդկային ողբերգութեանը, որոնք տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Արա Շահվերդեանը նշել է, որ բոլոր երկրները, ներառեալ Արեւմտեան կառավարութիւնները, բացառութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան լռել են միայն շահախնդրութեան հիման վրայ, սակայն Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կողմերին հրաւիրել է խաղաղութեան եւ բանակցութիւնների՝ հիմնւած այդ հարցում մարդկային եւ մարդու իրաւունքների հեռանկարի վրայ:
Շահվերդեանը յայտնել է, որ այսօր հէնց Արեւմտեան կառավարութիւններն են բախւում համաշխարհային հասարակական կարծիքի անթիւ հարցերին, կապւած մարդու իրաւունքների պահանջների եւ արձագանգին, որը վկայութիւնն է առ այն, թէ Մարդու իրաւունքները ոչ այլ ինչ են, քան Արեւմուտքի քաղաքական գործիք՝ ճնշում, ճնշւած երկրների եւ ազգերի նկատմամբ, որոնք չի աջակցում սիոնիստական ռեժիմի նման իշխանութիւններին եւ յանցագործներին: