Ագնեսա Խամոյեան. «Յագեցած օրակարգով այցն Իրան աւարտւեց»
Յագեցած օրակարգով այցն Իրան աւարտւեց. այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ագնեսա Խամոյեանը:
««Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի հետ նախորդ շաբաթ բարեկամ Իրանում անցկացրած մի քանի օրերի ընթացքում բազմաթիւ հանդիպումներ ենք ունեցել ինչպէս իրանահայ մեր համայնքի ներկայացուցիչների, այնպէս էլ Իրանի պատգամաւորների, ԶԼՄ ներկայացուցիչների եւ փորձագիտական շրջանակների հետ։
Ներկայացրել ենք մեր մօտեցումները Հայաստանի անվտանգութեան, տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան վերաբերեալ, ընդգծելով, որ Արցախի հարցը մեզ համար փակւած չէ։
Կարեւորել ենք տարածաշրջանում կայուն խաղաղութիւն հաստատելու համար հայ-իրանական բարեկամութեան եւ համագործակցութեան խորացումը։
Մասնակցել ենք նաեւ ՀՅԴ 133-ամեակին նւիրւած միջոցառմանը։
Ելոյթի իմ խօսքում ընդգծել եմ, որ չնայած առկայ խնդիրներին, վստահ եմ, որ շնորհիւ մեր ազգային ուժերի, մեր ժողովրդի կամքի, մեր դաշնակիցների հետ ունեցած ազնիւ դաշնակցային յարաբերութիւնների մենք կարողանալու ենք յաղթահարել փորձութիւնների այս շրջանը, եւ մեր հայրենիքում ապահովել մեր ժողովրդի անվտանգ կեանքն ու ապագան»,- գրել է նա։