ՄիջազգայինՔաղաքական

Էրդողան. «Ակնկալում ենք, որ Հայաստանը չի ենթարկւի Սփիւռքի ու դրսի ուժերի սադրիչ ուղղորդումներին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների խորհրդի նիստից յետոյ հանդէս է եկել յայտարարութիւններով։

Թուրքական «Anadolu»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խօսելով Հայաստանի հետ կապւած թեմայից, յայտարարել է, թէ Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը չի ենթարկւի Սփիւռքի եւ դրսի ուժերի սադրիչ ուղղորդումներին։ «Հայ ժողովրդի խաղաղութիւնը, բարգաւաճումը կախւած է հարեւանների հետ բարեկամութիւնից ոչ թէ կռիւներից։

Յուսամ՝ «Զանգեզուրի միջանցքե-ը շուտով կեանքի կը կոչւի  եւ եղբայր ու բարեկամ Ադրբեջանի ցամաքային եւ երկթագծի հետ կապը  Նախիջեւանի միջով անխափան կը գործի։ Ուզում ենք մեր հարեւան Իրանի հետ միասին համատեղ նախագծերով տարածաշրջանը խաղաղութեան շրջանի վերածելե,-ասել է Էրդողանը։

Related Articles

Back to top button