Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Լաւրովի տարածաշրջանային այցը մեկնարկել է Բահրէյնից. Լաւրովը կայցելի Թեհրան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը ժամանել է Բահրէյնի մայրաքաղաք Մանամա մասնակցելու Մոսկւայի եւ Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի միջեւ ռազմավարական երկխօսութեան հերթական՝ իններորդ փուլին։

«Tasnim»-ի համաձայն՝ բանակցութիւնների հիմնական ուղղութիւններից են Պարսից ծոցի տարածաշրջանում լարւածութեան նւազեցման ուղիները եւ Ռուսաստանի յարաբերութիւնների ամրապնդումը տարածաշրջանի երկրների հետ։

Տարածաշրջանային խորհրդակցութիւնների աւարտից յետոյ Լաւրովը նախատեսում է մեկնել Իրան։ Թեհրանը լինելու է ՌԴ արտաքին գործերի նախարարի տարածաշրջանային այցի վերջին կանգառը։

Related Articles

Back to top button