Հայաստան - ԱրցախՔաղաքական
Գագիկ Ծառուկեանը երկու ամսով կալանաւորւեց. առգրաււած առիւծներից մէկը սատկել է

Դատարանը երկու ամսով կալանաւորել է «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանին։
Նա մեղադրւում է առանձնապէս խոշոր չափերի խարդախութեան եւ փողերի լւացման կազմակերպման մէջ։
Ծառուկեանը մեղադրանքները մերժում է՝ դրանք որակելով քաղաքականապէս շարժառիթաւորւած եւ շինծու։
Միեւնոյն ժամանակ, Երեւանի կենդանաբանական այգին յայտնել է, որ Ծառուկեանի առանձնատնից առգրաււած երեք առիւծներից մէկը տեղափոխումից յետոյ չի արթնացել քնեցումից եւ սատկել է։
Նախնական տւեալներով՝ կենդանին ունեցել է տարիքային եւ ներքին օրգանների ծանր ախտահարումներ։
ZARTONK MEDIA



