ՄիջազգայինՔաղաքական

Ռիադում կայացել է Մոսկւա-Վաշինգտոն բանակցութիւնների առաջին ռաունդը

«ԱԼԻՔ» – Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում, երէկ՝ փետրւարի 18-ին, կայացել է ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերեալ ռուս-ամերիկեան բանակցութիւնների առաջին փուլը:

Հանդիպման արդիւնքում, ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը պայմանաւորւել են ապագայ համագործակցութեան շուրջ աշխարհաքաղաքական հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի, տնտեսական եւ ներդրումային հնարաւորութիւնների շուրջ:

Կողմերը պայմանաւորւել են հեռացնել իրենց յարաբերութիւնների «գրգռիչ» տարրերը եւ սկսել աշխատել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ծրագրի վրայ:

Մոսկւան եւ Վաշինգտոնը համաձայնել են, որ Ուկրաինայում հակամարտութեան աւարտը պէտք է լինի տեւական, կայուն եւ ընդունելի բոլոր կողմերի համար։

Կողմերը պայմանաւորւել են վերսկսել հաղորդակցութեան ուղիները այլ միջազգային հարցերի շուրջ՝ հաշւի առնելով Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգների յատուկ պատասխանատւութիւնը խաղաղութեան եւ անվտանգութեան հարցերում՝ որպէս միջուկային գերտէրութիւններ եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական ​​անդամներ:

Հաստատւել է երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման համար համատեղ աշխատանքը շարունակելու հետաքրքրութիւնը:

Related Articles

Back to top button