ՄիջազգայինՔաղաքական

Մարկօ Ռոբիօ. «Ուկրաինայում հակամարտութեան դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կը պահանջի»

«ԱԼԻՔ» – «Ուկրաինայում հակամարտութիւնը դադարեցնելու ուղղութեամբ աշխատանքը երկար ժամանակ կը պահանջի եւ բարդ ու ինտենսիւ դիւանագիտութիւն»: Այս մասին, ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ Ռիադում ռուսական պատւիրակութեան հետ բանակցութիւններից յետոյ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոն։

Նրա խօսքով՝ Ուկրաինայում հակամարտութեան դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կը պահանջի: ԱՄՆ պետքարտուղարի համոզմամբ՝ հակամարտութեան դադարեցումը հնարաւոր է միայն բոլոր կողմերի համաձայնութեամբ, պայմանները պէտք է լինեն փոխընդունելի:

Ըստ Ռուբիոյի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է արդար լուծում տալ հակամարտութեանը եւ թոյլ չտալ դրա վերսկսումը 2-3 տարի անց:

Նա նաեւ ասել է, որ Ուկրաինայի հարցով բանակցութիւնների ապագան կորոշւի կողմերի՝ «խոստումները կատարելու» պատրաստակամութեամբ, դա կերեւայ արդէն առաջիկայ շաբաթներին։

«Վաշինգտոնում եւ Մոսկւայում մեր համապատասխան առաքելութիւնների ֆունկցիոնալութիւնը վերականգնելու համար պէտք է կանոնաւոր աշխատող դիւանագիտական ​​հաստատութիւններ ունենանք:

Մենք մտադիր ենք մեր կողմից բարձր դիրք զբաղեցնող թիմ նշանակել, որը կօգնի բանակցել եւ աշխատել Ուկրաինայում հակամարտութիւնը դադարեցնելու ուղղութեամբ, ինչը տեւական եւ ընդունելի կը լինի բոլոր ներգրաււած կողմերի համար:

Հարկաւոր է սկսել քննարկել, մտորել եւ ուսումնասիրել ինչպէս աշխարհաքաղաքական, այնպէս էլ տնտեսական համագործակցութիւնը, որը կարող է առաջանալ ուկրաինական հակամարտութեան դադարեցման արդիւնքում։

Նրանք, ովքեր այսօր մասնակցել են բանակցութիւններին, կը շարունակեն մասնակցել այդ գործընթացին՝ համոզւելու համար, որ այն արդիւնաւէտ առաջ է ընթանում»,- յայտարարել է Ռուբիօն։

Related Articles

Back to top button