ՄիջազգայինՔաղաքական

Բուքմէյքերները Պուտինի եւ Թրամփի մօտալուտ հանդիպման հաւանականութիւնը 78 տոկոս են գնահատում

«ԱԼԻՔ» – Բուքմէյքերները Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարաւորութիւնը վերջինիս կառավարման առաջին 100 օրւայ ընթացքում գնահատում են 78%, մինչդեռ 2025 թւականին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ զինադադարի հաւանականութիւնը 74% է: Այս մասին նշել է Polymarket առցանց հարթակը։

Ծառայութեան տւեալներով՝ մինչեւ ապրիլի 29-ը երկու պետութիւնների ղեկավարների անձնական հանդիպման հաւանականութիւնը ներկայումս կազմում է 78%, ինչը փոքր-ինչ ցածր է երեքշաբթի գիշերը գրանցւած 83%-ից։

Միեւնոյն ժամանակ, 2025 թւականին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հրադադարի կնքման հաւանականութիւնը, ըստ բուքմէյքերների, կազմում է 74%, ինչը ռեկորդային ցուցանիշ է անցեալ տարւայ դեկտեմբերի 30-ից յետհաշւարկի մեկնարկից ի վեր։

Related Articles

Back to top button