Զախարովա. «Ռուսաստանի պատասխանը Կիեւի յարձակnւմներին դիւանագիտական չի լինի, թող ոչ ոք դրա վրայ յոյս չդնի»

«ԱԼԻՔ» – «Ռուսաստանի պատասխանը Կիեւի յարձակումներին դիւանագիտական չի լինի, թող ոչ ոք դրա վրայ յոյս չունենայ»: Այս մասին ըստ News.am-ի` Soloviev live հաղորդման ժամանակ յայտարարել ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը 7 տարի վազւզում էր միջազգային հանրութեան շուրջ։
«Ես անձամբ ականատես եմ եղել, թէ ինչպէս բոլոր բանակցութիւնների ընթացքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը ժամերով բացատրել է Ուկրաինայում ճգնաժամի ծագումը՝ կոչ անելով բոլորին օգտագործել իրենց դիւանագիտական, քաղաքական եւ այլ միջոցներն, այդ թւում՝ մարդասիրական, այս իրավիճակը լուծելու եւ այն այս աղէտի մէջ գցելուց կանխելու համար: Եւ հիմա մենք տեսնում ենք, մի կողմից, Բանկովա փողոցում (Ուկրաինայի նախագահական նստավարի հասցէն-ԽՄԲ.) իսկական միջազգային ահաբեկչական բջջի ստեղծումը։ Երկրորդ, մենք տեսնում ենք անվերջ ֆինանսաւորում, ոչ թէ հարիւր միլիոնաւոր դոլարների, այլ տասնեակ միլիարդաւոր դոլարների տեսքով, որոնք նրանք արդէն տրամադրում են վարկեր առաջիկայ երկար տարիների համար, եւ, բացի այդ, այդ ամէնը ամրապնդում են իրենց սեփական ռազմականացման ջանքերով»,- նշել է Զախարովան։



