ՄիջազգայինՔաղաքական
Կրեմլը յայտարարել է, որ Պուտին-Թրամփ հեռախօսազրոյցի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մէջ են

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ի հետ զրոյցում հաստատել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների միջեւ հեռախօսազրոյց է պատրաստւում։
«Զրոյցը նախապատրաստւում է»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խօսքերը, որը մայիսի 19-ին յայտարարեց Վլադիմիր Պուտինի հետ հեռախօսազրոյց ունենալու մտադրութեան մասին։