ՄիջազգայինՔաղաքական

Կրեմլը գնահատել է Պուտինի եւ Զելենսկու հանդիպման հնարաւորութիւնը

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարաւոր է երկու երկրների պատւիրակութիւնների որոշակի պայմանաւորւածութիւններ ձեռք բերելու դէպքում։ Այս մասին ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի՝ յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նման հանդիպումը, որպէս երկու կողմերի պատւիրակութիւնների աշխատանքի արդիւնք, այդ պատւիրակութիւնների որոշակի պայմանաւորւածութիւններ ձեռք բերելու դէպքում հնարաւոր է։ Մենք դա հնարաւոր ենք համարում։ Բայց հէնց որպէս աշխատանքի արդիւնք եւ որոշակի արդիւնքների հասնելուց յետոյ՝ երկու կողմերի պայմանաւորւածութիւնների տեսքով»,- ասել է Պեսկովը։

Related Articles

Back to top button