ՄիջազգայինՔաղաքական

Ադրբեջանի ռազմական ծախսերը շարունակում են աճել

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի ռազմական ծախսերը 2018-ից 2025 թթ. զգալիօրէն աճել են թէ մինչեւ 2020 թ. 44-օրեայ պատերազմը եւ թէ դրանից յետոյ։ Այս մասին յայտնում է «Յենակէտ» վերլուծական կենտրոնը։

Կենտրոնը ներկայացրել է այդ ծախսերի դինամիկան՝ ըստ տարիների՝ նշելով, որ ներկայացւած աղիւսակի թւերը վերցւած են բաց աղբիւրներից։

Ռազմական ծախսերը ներկայացւած են մլրդ. դոլարով համարժէք մլրդ. մանաթով (AZN) եւ թէ որքան տոկոսն է կազմում պետական բիւջէի:

– 2018թ. 1.67 միլիարդ դոլար կամ 2.843 մլրդ. մանաթ կամ պետբիւջէի 10.7%-ը

– 2019թ. 1.85 միլիարդ դոլար կամ 3.152 մլրդ. մանաթ կամ պետբիւջէի 11.8%

– 2020թ. 2.24 միլիարդ դոլար կամ 3.804 մլրդ. մանաթ կամ պետբիւջէի 13.1%

– 2021թ. 2.70 միլիարդ դոլար կամ 4.595 մլրդ. մանաթ կամ պետբիւջէի 15.3%

– 2022թ. 2.99 միլիարդ դոլար կամ 5.085 մլրդ. մանաթ կամ պետբիւջէի 14.5%

– 2023թ. 3.33 միլիարդ դոլար կամ 6.055 մլրդ. մանաթ կամ պետբիւջէի 14.7%

– 2024թ. 3.77 միլիարդ դոլար կամ 6.421 մլրդ. մանաթ կամ պետբիւջէի 17.4%

– 2025թ. 5.00 միլիարդ դոլար կամ 6.658–8.396 մլրդ. մանաթ կամ պետբիւջէի 16.8%–25%

«Նկատենք, որ Ադրբեջանը ամենօրեայ ռեժիմով զինւելով եւ ռազմական ծախսերն անդադար աւելացնելով՝  շարունակ մեղադրում է Հայաստանին զինւելու եւ ռեւանշիստական նկրտումների մէջ»,- նշւած է կենտրոնի հրապարակման մէջ:

Related Articles

Back to top button