Իրանը փոխհատուցում է պահանջում ԱՄԷ-ից

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ում Իրանի դեսպան եւ մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրաւանին նամակ է յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահին կապւած Արաբական Միացեալ Էմիրութիւնների կողմից ԱՄՆ-ին տրամադրած տարածքի համար՝ Իրանի դէմ յարձակումներ իրականացնելու նպատակով։

Նամակում նշւած է, որ ԱՄԷ-ի՝ միջազգային իրաւունքը խախտող գործողութիւններն առաջացրել են այդ երկրի համար միջազգային պատասխանատւութիւն, ուստի Իրանը պահանջում է պատճառւած վնասների հատուցում, այդ թւում՝ Իրանի նկատմամբ հասցւած բոլոր նիւթական եւ ոչ նիւթական վնասների փոխհատուցում։